Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Տորեսը կհայտնվի «Բավարիայու՞մ»

Տորեսը կհայտնվի «Բավարիայու՞մ»
10.11.2017 | 12:22

Առաջիկա տրանսֆերային պատուհանում Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերելու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆեռնանդո Տորեսին: Ֆուտբոլիստը ժամանակ առ ժամանակ փոխարինելու է Ռոբերտ Լևանդովսկուն, որը վերջին ժամանակներս ակտիվորեն բողոքում է ծանրաբեռնված լինելուց ու դրա հետևանքով առաջացած հոգնածությունից: «Աթլետիկոյի» հետ 33-ամյա Տորեսի պայմանագիրը կնքված է մինչև 2018 թվականի ամառ: Նկատենք, որ նա մադրիդյան ակումբի կազմում բավարար խաղաժամանակ չի ստանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ